Jump to content

Երիտասարդն ու մահը (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլանդ Պետի
Ժան Կոկտո

Երիտասարդն ու մահը (ֆր.՝ Le Jeune Homme et la Mort), մեկ գործողությունից բաղկացած բալետ Յոհան Սեբաստիան Բախի «Պասսակալիա» երաժշտության հիման վրա։ Մտահղացումն ու լիբերտորն՝ Ժան Կոկտոյի, խորեոգրաֆն ու ստեղծումը՝ Ռոլանդ Պետիի[1]։

Բալետի համար հիմք է հանդիսացել ֆրանսիացի գրող Ժան Կոկտոյի բանաստեղծությունը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուդոլֆ Նուրիև

Ըստ Ռոլան Պետիի, ներկայացման ստեղծման համար խթան է հանդիսացել Բորիս Կոխնոն։ Նա առաջարկեց Պետիին ստեղծել մեկ գործողությամբ բալետ խորեոգրաֆի ղեկավարությամբ գործող «Ելիսեյան դաշտերի բալետ» խմբի պարող Ժան Բաբիլեի մասնակցությամբ և խորհուրդ տվեց դիմել Ժան Կոկտոյին։

Կոկտոն ստեղծեց սյուժեն, ինչպես նաև Պետիին ցույց տվեց ապագա հերոսների բնութագրերը։ Նրան էր նաև պատկանում բալետի երաժշտական և դեկորատիվ ձևավորումը[2]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի ստեղծման ընթացքում Կոկտոն փնտրում էր երաժշտության և ներկայացման փոխազդեցության նոր սկզբունքներ, որը կտարբերվեր ավանդական բալետից[3]։ Նա Պետիին իրավունք վերապահեց օգտագործել ցանկացած երաժշտություն։

Պետին ներկայացումը ստեծղեց “Ֆրենկին ու Ջոնին” ջազային հայտնի երգի զուգակցմամբ։ Պրեմիերայից առաջ Կոկտոն որոշեց, որ ներկայացումը պետք է ընթանա դասական երաժշտության զուգակցմամբ։ Արդյունքում, արդեն ավարտված ներկայացման համար ընտրվեց նոր երաժշտություն՝ Բախի “Պասսակալիան”[4]: Ընդ որում, բալետի առանձնահատկությունն այն է, որ պարային շարժումները զուտ մեխանիկորեն են զուգակցված երաժշտությանը և վերջինիս հետ համահունչ չեն[5]։

Գոյություն ունի լեգենդ, ըստ որի պրեմիերայի ժամանակ բալետի հեղինակները հանկարծակի հասկացան, որ պարային ներկայացումը կարող է չտեղավորվել երաժշտության տևողության հետ և առաջարկեցին պարողներին շտապել։

Այս լեգենդը հերքվեց Պետիի կողմից։ Նա ասաց, որ «Պասսակալիայի» ընտրման պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նրա տևողությունը իդելականորեն համապատասխանել է ներկայացման տևողությանը։

Սկզբում Կոկտոն առաջարկեց «Պասսակալիայի» հետ միաժամանակ օգտագործել Մոցարտի «Կախարդական ֆլեյտա» օպերայից մի հատված, սակայն այն չիրագործվեց[3]։

Դեկորացիաներ և հագուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի ձևավորմամբ զբաղվեց Կոկտոն։ Հեղինակները հնարավորություն չունեին երկրորդ պատկերում գիշերային Փարիզի բարդ դեկորացիաների ստեղծման համար, այդ պատճառով նրանք օգտագործեցին արդեն իսկ պատրաստի դեկորացիաներ «Մարտեն Ռումանյակ» ֆիլմից[5]։

Երիտասարդի հագուստն իրենից ներկայացնում է պարողի փորձերի հագուստը։ Մահվան հագուստը պատրաստվեց Քրիստիան Բերարի էսքիզի հիման վրա[5]։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Zizi Jeanmaire, Rudolf Nureyev ՅուԹյուբում - 1966
Mikhail Baryshnikov ՅուԹյուբում - В фильме «Белые ночи», 1985
Marie-Agnès Gillot and Nicolas Le Riche ՅուԹյուբում - 2005

Ելիսեյան դաշտերի բալետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան կայացավ 1946 թվականի հունիսի 25-ին։

  • Երիտասարդ՝ Ժան Բաբիլե
  • Մահ՝ Նատալի Ֆիլիպպար, հետո՝ Զիզի Ժանմեր, Կլեր Սոմբեր

Բալետի ամերիկյան թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան կայացավ 1951 թվականի ապրիլի 9-ին Մետրոպոլիտեն օպերայի բեմում։

  • Երիտասարդ՝ Ժան Բաբիլե
  • Մահ՝ Նատալի Ֆիլիպպար

Պրեմիերան կայացավ 1955 թվականին։ Նոր ներկայացումը՝ 2006 թվականին։

Պետական փարիզյան օպերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան կայացավ 1990 թվականին։

  • Երիտասարդ՝ Կադեր Բելարբի

Մարիինյան թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան կայացավ 1998 թվականի մարտի 25-ին։

  • Երիտասարդ՝ Ֆարուխ Ռուզիմատով, հետո՝ Վյաչեսլավ Սամոդուրով, Անդրիան Ֆադեև
  • Մահ՝ Ուլյանա Լոպատկինա, հետո՝ Դիանա Վիշնյովա, Յուլիա Մախալինա

Պրեմիերան կայացավ 2010 թվականի հունիսի 4-ին։

  • Երիտասարդ՝ Իվան Վասիլև
  • Մահ՝ Սվետլանա Զախարովա, հետո՝ Սվետլանա Լունկինա

Քանի որ բալետրի պարային շարժումները չեն համապատասխանում երաժշտությանը, պարողներից չի պահանջվում իրենց շարժումները համաժամանակացնել երաժշտության տակտերի հետ։ Սրան հասնելու համար սովորաբար պարերը սկզբում փորձում են առանց երաժշտության զուգակցման։

Բալետի էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Юноша и смерть». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. // Балет: Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981.
  2. Р. Пети. О замысле балета // Юноша и Смерть / Буклет к премьере спектакля Большого театра. — М.: Литературно-издательский отдел Большого театра, 2010. — С. 11. — 46 с
  3. 3,0 3,1 Шкарпеткина О. Ю. Мимодрама Жана Кокто «Юноша и Смерть» и её значение в современной хореографии.. Архивировано из первоисточника 14 сентября 2012. — Автореф. канд. дисс. М., 2011]
  4. Bach: Passacaglia and Fugue in C minor / Litton · Royal Philharmonic Orchestra · BBC Proms 2010
  5. 5,0 5,1 5,2 Р. Пети. О замысле балета // Юноша и Смерть / Буклет к премьере спектакля Большого театра. — М.: Литературно-издательский отдел Большого театра, 2010. — С. 11. — 46 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]